Ընդլայնեք ձեր ինտերիերը յուրօրինակ դետալներով:

Մեգերյան Կարպետ ընկերությունը հիմնադրվել է 1917 թվականին Նյու Յորքում: Ընկերությունն երկար ճանապարհ է անցել՝ կերտելով մշակութային արժեքներ:

Ընկերության հիմնադիրը հաղթահարել է բազում դժվարություններ և կարողացել է ստեղծել կայուն և հաջողակ բիզնես, որը փոխանցվում է սերնդեսերունդ:

Մեգերյան ընտանիքի պապը, ով հիմնադրել է ընկերությունը, եղել է Հայոց ցեղասպանությունը վերապրածներից։ Գորգերի վերանորոգման և լվացման իր փորձառության շնորհիվ նա ոչ միայն կարողացավ վաստակել իր ապրուստը, այլև հիմք դրեց խորհրդանշական բիզնեսի: Ավելի քան մեկ դար նրանք շարունակում են օրինակ ծառայել իրենց անսահման նվիրվածությամբ և վարպետության հմտությամբ: Այսօր Մեգերյան Կարպետը ավելին է, քան պարզապես գորգագործական ընկերություն: Այն ներառում է արտադրական կենտրոն, հին գորգերի թանգարան, որտեղ ցուցադրված են հայկական գորգագործության արժեքավոր օրինակները, ինչպես նաև ռեստորան, որտեղ պատրաստվում են հին հայկական ուտեստներ:

Վիդեոյի հիմն. նկար

About us

Այցելուները կարող են ընկղմվել հարուստ մշակութային ժառանգության մեջ: Հարկ է անպայման նշել, որ Մեգերյան ընտանիքը ոչ միայն վերականգնել է հայ գորգագործության կորսված ավանդույթները, այլև պահպանում և տարածում է հին հայկական ուտեսները: Հաճախորդները կարող են վայելել հին հայկական ավանդական խոհանոցը Մեգերյան ռեստորանում, որտեղ գորգերի շնորհիվ ստեղծված է գեղեցիկ և գրավիչ մթնոլորտ:

Մեգերյան ռեստորանի միջոցառումների սրահում կարող եք անցկացնել և՛ հարսանիքներ, և՛ կորպորատիվ միջոցառումներ, և՛ կոնֆերասներ: Իսկ յուրահատուկ և տարբերվող մթնոլորտը ապահովում են սրահում առկա հայկական գորգերը:

Մեգերյան Կարպետի գլխավոր բաժիններից է արտադրամասը, որտեղ ստեղծվում են շուկայում առկա լավագույն որակի գորգերը: Օգտագործելով միայն բնական ներկանյութեր և կիրառելով աշխարհում գորգի գործման ամենահին եղանակը՝ հայկական կրկնակի հանգույցը, Մեգերյան Կարպետում ստեղծված գորգերը հավերժ պահպանում են իրենց փայլը, չեն խունանում և պահպանվում են դարերով:

Services

01 Tours

02 Restaurant

Book your visit